Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, նշելով․
«Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։
Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։
Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով»։