211652_close_icon
views-count3572 դիտում article-date 22:32 21-07-2020

ԱՄՀ-ում հայտարարել են, որ դոլարի գերակշռությունը կարող է խորացնել COVID-19-ի տնտեսական հետևանքները

Համաշխարհային առևտրում և ֆինանսների ոլորտում ԱՄՆ դոլարի գերակշռությունը կարող է խորացնել COVID-19-ի ճգնաժամի ազդեցությունը, նախազգուշացնում է Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF), գրում է [url=https://www.interfax.ru/]interfax[/url]-ն: «Դոլարի ամրապնդումը կարճաժամկետ հեռանկարում կարող է ուժեղացնել համաշխարհային առևտրի և տնտեսական ակտիվության անկումը»,- ասվում է ԱՄՀ-ի ուսումնասիրության մեջ: Դոլարի նկատմամբ emerging markets արժույթների անկումը համավարակի պայմաններում նպաստել է զարգացող երկրների արտահանման մրցունակության բարձրացման հույսերին, գրում է Financial Times-ը: Սակայն, ըստ ԱՄՀ տնտեսագետների, զարգացող երկրները դժվար թե կարողանան օգտվել իրենց ազգային արժույթների թուլացումից դոլարի նկատմամբ՝ տնտեսությունը խթանելու համար, քանի որ կարճաժամկետ հեռանկարում դրանց փոխարժեքի դինամիկան քիչ ազդեցություն ունի արտահանման վրա, որի գները սահմանվում են դոլարով: Միաժամանակ, դոլարի ուժեղացումը հանգեցնում է ներմուծման գների բարձրացմանը և ներմուծվող ապրանքների և ծառայությունների պահանջարկի նվազմանը:

Նմանատիպ նյութեր