2273 դիտում
15:07 24-07-2020
Պետությունն աջակցության նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տնտեսվարողներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Հրանտ Սաֆարյանը։
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր Հանրապետության տնտեսության առջեւ ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենահրատապը ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով առաջացած արտահանման եւ ներքին սպառման հետ կապված խնդիրներն են։ Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախի ներդրումային եւ Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը պետք է առաջին հերթին նպաստեն երկրի տնտեսության ակտիվացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմեր, որոնց հիմքում կդրվեն արդյունավետության, թափանցիկության, հասցեականության եւ ներառականության սկզբունքները։
Նախագահը հանձնարարել է պատասխանատու կառույցների ղեկավարներին ուսումնասիրել եւ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել աջակցության ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրեր առավել խոցելի տնտեսվարող սուբյեկտների ու բնագավառների համար: Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության կայուն զարգացման շրջանակներում առաջիկայում համապատասխան աշխատանքներ կտարվեն նաեւ այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից։
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
12:39 03-10-2024
Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրին կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան
Այս բաժնից
1489 դիտում
17:49 02-02-2025
Փետրվարի 3-ին կմեկնարկի Գազայի հատվածում հակամարտության կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլը
1450 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1276 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա