211652_close_icon
views-count3287 դիտում article-date 20:13 24-07-2020

ԵՄ երկրները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն 5G ցանցերի համար իրենց մատակարարների դիվերսիֆիկացման ուղղությամբ․ ԵՀ

ԵՄ երկրները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն 5G ցանցերի համար իրենց մատակարարների դիվերսիֆիկացման ուղղությամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովը: Անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ-ն համաձայնեց կոշտ դիրքորոշում ընդունել 5G մատակարարների նկատմամբ՝ հաջորդ սերնդի բջջային ցանցերի համար կիբերանվտանգության ռիսկերը մեղմելու նպատակով, որոնք որպես տնտեսական աճի և մրցունակության արագացման բանալի են դիտարկվում, հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-eu-cybersecurity-5g/eu-countries-must-urgently-diversify-5g-suppliers-commission-says-idUSKCN24P12T]Reuters[/url]-ը: Ռազմավարությունը երկրների ռւ հեռահաղորդակցման օպերատորների՝ մեկ մատակարարից կախվածության նվազեցում էր ենթադրում։ «Խնդիրներ են հայտնաբերվել կապի առանձին ​​բջջային օպերատորների համար կամ ազգային մակարդակով համապատասխան ռազմավարությունների մշակման և ներդրման ժամանակ՝ տեխնիկական կամ շահագործման հետ կապված դժվարությունների պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ: Հանձնաժողովը նաև կոչ է արել ԵՄ 13 երկրներին անհապաղ ուղիղ արտաքին ներդրումների ստուգման մեխանիզմ ներդնել՝ գործիք, որը ԵՄ կառավարություններին թույլ է տալիս միջամտել ռազմավարական ակտիվների մեջ օտարերկրյա ուղիղ ներդրումների դեպքերին, հատկապես՝ երբ խոսքը պետության կողմից վերահսկվող կամ պետության կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների մասին է։

Նմանատիպ նյութեր