4438 դիտում
22:51 24-07-2020
Վրաստանում 115 հազար ֆերմերներ ստացել են պետական աջակցություն, ընդհանուր՝ 21 միլիոն լարի
Հուլիսի 24-ի դրությամբ՝ Վրաստանում 115 հազար ֆերմերներ պետության կողմից աջակցություն են ստացել 21 միլիոն լարիի չափով՝ հողատերերին խթանելու պետական ծրագրի շրջանակներում, հայտնում է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը: Գրում է [url=https://www.apsny.ge/2020/eco/1595650644.php]apsny.ge[/url]-ն։
Սա գյուղատնտեսական աջակցության հակաճգնաժամային ծրագրի ուղղություններից մեկն է, որն իրականացնում է վրացական կառավարությունը` կորոնավիրուսային համաճարակի հետևանքների դեմ պայքարում:
Բացի այդ, 106 հազար շահառուներ ստացել են 28 հազար տոննա դիզվառելիք ձեռք բերելու պետական զեղչի քարտեր, ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների, խնայել են ավելի քան 3 միլիոն լարի:
Այս տարվա հուլիս ամսվա դրությամբ գյուղատնտեսական ապահովագրության պետական ծրագրի շրջանակներում 15․433 ապահովագրական պոլիսներ են տրամադրվել, բերքը ապահովագրվել է 140 միլիոն լարիի չափով, ինչը ֆերմերները ակնկալում են 15 հազար հեկտար հողատարածքից:
Մեկամյա մշակաբույսերի մշակման համար արտոնյալ գյուղատնտեսական վարկերի ծրագրի շրջանակներում տրվել է 1,528 գյուղատնտեսական վարկ` ավելի քան 28 միլիոն լարիի չափով: Այս ծրագրի համաձայն պետությունը մարելու է ֆերմերների վարկերի առաջին 6 ամիսների տոկոսադրույքը:
Նմանատիպ նյութեր
10306 դիտում
22:50 18-08-2016
Mercedes-ից 31 հազար եվրո և 10 հազար վրացական լարի գողացողին հայտնաբերեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4265 դիտում
12:47 01-02-2016
Վրաստանում շրջանառության մեջ են դրվում նորացված 20, 50 և 100 լարի արժողության թղթադրամները
Այս բաժնից
439 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
460 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1069 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN