3065 դիտում
23:44 30-07-2020
Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/1023610.html]«Արմենպրես»[/url]-ը, այդ մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նրա ինքնազգացողությունը գնահատվում է լավ։ «Առաջին տիկինը կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։
Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ Հուլիսի 7-ին նա տեղեկացրել էր, որ ստացել է թեստի դրական պատասխան։
Նմանատիպ նյութեր
1680 դիտում
21:15 27-06-2014
ԱՄՆ առաջին տիկինը` ԱՄՆ ամենաոճային կանանց թոփ տասնյակի առաջին հորիզոնականում
Այս բաժնից
1429 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1249 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1654 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է