3737 դիտում
10:26 07-08-2020
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը և Երջանիկ Հակոբյանը համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ և ցանկանում են փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում:
Նախ նրանք փոփոխություն են կատարում Հաշվեքննիչ պալատի անդամին և նախագահին ներկայացվող պահանջներում և ամրագրում են, որ այս կառույցի անդամ՝ ներառյալ նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը, ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ Հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում:
Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները ընդգծում են, թե օրենքում Պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձևակերպված չեն, որոնք առաջացնում են տարընթերցումներ, հետևաբար առաջացել է անհրաժեշտություն պահանջներին տալ հստակ ձևակերպումներ»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2696 դիտում
09:01 17-09-2020
«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան. ինչ անուններ են շրջանառվում. «Ժողովուրդ»
1799 դիտում
16:32 02-04-2019
Առևտրի շրջիկ կետերի ոլորտը թերի է կարգավորված.Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ
Այս բաժնից
994 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2557 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ