Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունից. Tert.am ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում նոր տեսանյութ է հրապարակվել Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից, որն ավարտվել է երիտասարդ հայ տղայի սպանությամբ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/09/accident/3366347]Tert.am[/url]-ը
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն բանավեճի հողի վրա հրազենից արձակած կրակոցից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ.Մ.-ին: Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ապօրինի հրազեն ձեռք բերելու և կրելու մեղադրանքով ձերբակալվել է 1983 թվականին ծնված հայազգի Ա.Գ.-ն: Հանցանքը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում:
Մեղադրյալ անձի խուզարկության արդյունքում իրավապահներն առգրավել են զենք, որով իրականացվել է հանցագործությունը:
Փաստի առթիվ ընթանում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 108-րդ և 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով: