2895 դիտում
20:12 12-08-2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:
Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում:
Բելառուսում մասսայական բողոքի ակցիները սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի՝ ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
23:16 16-11-2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը
1891 դիտում
17:39 10-01-2021
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցերը. Tert.am
Այս բաժնից
445 դիտում
23:08 26-10-2024
Ֆիլիպիններում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել կամ անհետ կորել է մոտ 130 մարդ
550 դիտում
22:50 26-10-2024
Իսրայելն, ըստ երևույթին, թիրախավորել է միայն իրանական ռազմական օբյեկտները. Բայդեն
1246 դիտում
22:33 26-10-2024
Պուտինն օտարերկրացիների հետ կեղծ ամուսնությունների դեմ պայքարելու մասին օրենք է ստորագրել