Ուկրաինայի քաղաքներից մեկում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու
Կրոպիվնիցկիում հայկական եկեղեցին կանվանակոչեն ի պատիվ սրբերի դասին կարգված Շուշանիկ թագուհու, հաղորդում է [url=http://analitikaua.net/2020/armyanskaya-cerkov-v-kropivnickom-budet-nazvana-v-chest-prichislennoj-k-liku-svyatyh-caricy-shushanik/]«AnalitikaUA.net»[/url]-ը:
Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի դետալները քննարկել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերի միության նախագահ Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանը հայտնել է, որ հայկական եկեղեցին կդառնա մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերի, այլ նաեւ ողջ Ուկրաինայի համար:
Ապագա վանական համալիրի էսքիզը հրապարակվել էր 2020 թվականի փետրվարին:
Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնում առաջին հայկական եկեղեցին կկառուցվի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը գտնվում է Միխայլովսկի փողոցում եւ զբաղեցնում է 1100 քառ. մ: