2058 դիտում
13:30 15-08-2020
Խուստուփի պես հպարտ և դուխով. Կապանի օրվա առիթով շնորհավորել են վարչապետն ու մարզպետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզկենտրոն Կապանի բնակիչներին շնորհավորել են քաղաքի օրվա կապակցությամբ:
Ն. Փաշինյանը շնորհավորական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Այսօր Հայաստանի ամենագեղատեսիլ և գրավիչ քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է։ Սիրելի կապանցիներ, շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Խուստուփի պես հպարտ և դուխով»,- գրել է Փաշինյանը:
Կապանցիներին շնորհավորական ուղերձ է հղել նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
«Սիրելի՛ կապանցիներ և քաղաքի հյուրեր, անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիս այսօր Սյունյաց մարզկենտրոնում նշվող տոնի՝ հնագույն, բայց հավերժ երիտասարդ և օր-օրի նորացող Կապանի օրվա կապակցությամբ: Քաղաքի տոնը նշանակալի է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց ծննդավայրը, ովքեր իրենց մտքի և ձեռքի մեծ աշխատանքն ու հոգու մի մասնիկն են ներդնում Կապանի հարատևման համար ու զարգացման մեջ: Այստեղ խնամքով պահպանվում են տարածաշրջանի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը: Այն ամենը, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում նախորդ սերունդների աշխատանքով ու ապրած կյանքով, հարստացվում է ներկայիս բնակիչների ձեռքբերումներով, իսկ դրա գրավականը ոչ միայն արդի՝ հարուստ կենսափորձով ավագ սերունդն է, այլև մեր տաղանդավոր, ակտիվ, նպատակասլաց երիտասարդությունը՝ լի հայրենի եզերքի հանդեպ սիրով ու այն ծաղկեցնելու ցանկությամբ»,- գրել է Պողոսյանը:
Մարզպետը վստահ է` միասին հնարավոր է հաղթահարել ժամանակավոր դժվարություններն ու հավատալ քաղաքի առավել խոստումնալից ապագային։
«Սիրելի՛ կապանցիներ, գիտեմ, թե ինչքան եք սիրում մեր քաղաքն ու ամեն տարի, հատկապես երիտասարդներդ, ինչ անհամբերությամբ եք սպասում այս օրվան՝ քաղաքի տոնին, որպեսզի միասնական դուրս գաք քաղաքի՝ տոնական շունչ ստացած փողոցներ, համերգասրահներ, հրապարակներ, ուրախանաք, մասնակցեք միջոցառումների, շնորհավորեք միմյանց ու հարազատ Կապանին։ Սակայն այս տարի, հասկանալի պատճառներով, զանգվածային միջոցառումներով հնարավոր չէ օրը տոնել, բայց բոլորս ենք տեսնում, որ համայնքն ամեն ինչ արել է, որ այստեղ զգացվի տոնական շունչը, որ թեկուզ համացանցի միջոցով բոլորիդ հասնի տոնի զգացողությունը ինչ-որ առումով առցանց հարթակները հիանալի հնարավորություն են նաև դրսում բնակվող կապանցիներին միավորելու համար»,- նշել է մարզպետը:
Հունան Պողոսյանը կապանցիներին մաղթել է բարեկեցություն, առողջություն և խաղաղություն, նաև՝ համերաշխություն, փոխադարձ աջակցություն, որպեսզի սիրելի քաղաքը միասնական աշխատանքի միջոցով դառնա ավելի գեղեցիկ, ժամանակակից, հարմարավետ ու գրավիչ, որպեսզի քաղաքացիներն օր առաջ ապրեն իրենց երազած Կապանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18663 դիտում
11:36 30-05-2018
Վիվառոյի «Դուխով համերգ»-ին եկեք դուխով. մուտքն ազատ է
15671 դիտում
14:15 04-06-2018
Վիվառոյի «Դուխով համերգ»-ին եկեք դուխով. մուտքն ազատ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել