Սկսվել են Հրազդանի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները. ՀՏԶՀ
Հրազդանում մեկնարկել են Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ, և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում:
Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում:
Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում:
Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ:
Աշխատանքները կավարտվեն ընթացիք տարում:
[b]ՀՏԶՀ մամուլի ծառայություն[/b]