2105 դիտում
14:49 22-08-2020
29 տարի առաջ Մերձբալթյան երկրներն օգնել են ոչնչացնել խորհրդային կայսրությունը․ Լատվիայի նախագահ
Լատվիայի նախագահ Էգիլ Լևիտսը հանրության 67 ներկայացուցչի երկրի բարձրագույն պետական պարգևներ շնորհելու արարողության ժամանակ հայտարարել է, որ 29 տարի առաջ Մերձբալթյան երկրներն օգնել են ոչնչացնել «խորհրդային կայսրությունը», գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/08/22/prezident-latvii-29-let-nazad-my-unichtozhili-sovetskuyu-imperiyu?fbclid=IwAR0tp0W-IPssQ-g52r8NIj5Tiik4O--xNwhtBzGx2xBo70rGaxF4ZE_rk90]eadaily.com[/url] կայքը՝ Press.lv-ին հղումով։
Նախագահն ընդգծել է, որ «29 տարի առաջ լատվիական պետությունն ամբողջական ծավալով վերականգնել է իր անկախությունը, վերադարձել է միջազգային հանրություն և կարողացել է պետականության վերականգնման ուղղությամբ աշխատանքներ սկսել»։
«Գրեթե երեք տասնամյակ առաջ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Մերձբալթյան երկրների վրա․ որևէ մեկը դեռևս սցենար չի գրել, թե ինչպես դուրս պրծնել խեղդող կայսրության ճանկերից։ Մենք ինքներս պետք է այդ ճանապարհը գտնեինք։ «Բալթյան ուղի» ակցիան կայացավ մինչ Բեռլինյան պատի անկումը։ Մերձբալթյան երկրների անկախությունը դարձավ զգալի պատճառներից մեկը, թե ինչու փլուզվեց խորհրդային կայսրությունը։ Մեզ հաջողվեց ազատություն ձեռք բերել, և դա ստիպեց Եվրոպայի և աշխարհի նոր քարտեզը գծել»,- նշել է պետության ղեկավարը և շնորհակալություն հայտնել Լատվիայի անկախության վերականգնմանը նպաստած բոլոր անձանց։
Նմանատիպ նյութեր
3626 դիտում
23:40 24-04-2019
Մերօրյա Թուրքիան կրկնում է նույն սխալները, ինչ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրությունը մեկ դար առաջ․ փորձագետ
Այս բաժնից
1378 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1192 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1618 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է