1564 դիտում
16:16 22-08-2020
Արցախի ՊԲ-ն մարտավարաշարային մարզումներ են իրականացրել
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, օգոստոսի 20-ից 21-ը ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային մարզումներ, որոնց ներգրավվել են բանակի վարչության բոլոր զինժառայողները, ղեկավարման ու ապահովման մարմինները: Տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Անցկացված միջոցառման շրջանակներում իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, ճշգրտվել են խնդիրները, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա և հավանական զարգացումներից բխող մարտական դրվագներ, խնդիրներ են առաջադրվել ենթակա ստորաբաժանումներին:
[img]https://st0.shamshyan.com/editor/0133211001598097598804245.jpg[/img]
Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքները, որոնց՝ օգոստոսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկվել են բանակային բոլոր կառույցներն ու բոլոր կարգի զինվորականները, անցել են բարձր մակարդակով ու տարածաշրջանային հավանական զարգացումների տրամաբանության համատեքստում, ևս մեկ անգամ փաստելով, որ ՊԲ-ը ունակ է սահմանված ժամկետներում իրականացնել նախատեսված գործընթացներն ու համարժեք արձագանքել հնարավոր բոլոր զարգացումներին:
Նմանատիպ նյութեր
2568 դիտում
14:37 23-02-2016
ԼՂՀ-ում անցկացվել են երկօրյա մարտավարաշարային պարապմունքներ
1615 դիտում
21:17 22-08-2016
3-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ
Այս բաժնից
1390 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1198 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1624 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է