1711 դիտում
09:55 24-08-2020
Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում․ Արայիկ Հարությունյան
Սիրելի ՛ հայրենակիցներ, Այսօր Մարտունի քաղաքի օրվան նվիրված տոնակատարության ընթացքում բնակարանի բանալիներ եմ հանձնել անհայտ կորած ազատամարտիկի որդի, հինգ զավակների հայր Արտաշ Էդվարդի Արտաշյանին, ում հարազատ եղբայրն Արցախյան պատերազմի նահատակներից է: Այս մասին Ֆեյսբուքի էջում [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/587555771941800]գրել է[/url] Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա մասնավորապես, նշել է. «Արտաշյանները, ցավոք, պատերազմի ծանր կնիքը կրող միակ ընտանիքը չեն Արցախում, բայց Աստծո բարեգթությամբ Արտաշի 5 որդիները նորից երջանկություն բերեցին այդ գերդաստանին: Բարեմաղթանքս է, որ նոր օջախը ձեռքբերումների նոր էջ բացի նրանց համար:
Նորից հավաստում եմ, որ մեր Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, և իրար նեցուկ լինելով միայն կկարողանանք ապահովել ցանկալի արդյունք»:
Նմանատիպ նյութեր
41020 դիտում
21:38 12-02-2015
Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում
Այս բաժնից
1387 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1195 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1621 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է