211652_close_icon
views-count1224 դիտում article-date 09:49 25-08-2020

Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսևորումներ են առկա: Եվ, ահա, համաձայն 2020 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների` հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1 % աճի դիմաց: Ընդ որում, այդ անկումը պայմանավորված է եղել շինարարության ծավալների անկմամբ` 1.5 տո­կոս, ծառայությունների անկմամբ` 1.4 տոկոս, առևտրի ծավալների նվազմամբ` 1.4 տոկոս, և արդյունաբերության անկմամբ 0.3 տոկոսային կետով: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020 թվականի առաջին կի­սամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7 %-ով: Համեմատության համար նշենք, որ 2019-ի առա­ջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6 %-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է առևտրի, ծառայությունների և շինարա­րության ոլորտների անկմամբ»։ [b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր