1241 դիտում
13:10 25-08-2020
Նյու Յորքի քաղաքապետը չի բացառել դասերը այգիներում, մարզահրապարակներում անցկացնելու հնարավորությունը
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն չի բացառել կորոնավիրուսի համավարակի պայմաններում դպրոցներում ուսումնական պրոցեսը բացօթյա տարածքներում անցկացնելու հնարավորությունը, այս մասին հայտնում է [url=https://www.ny1.com/nyc/all-boroughs/news/2020/08/24/nyc-schools-can-set-up-outdoor-classrooms--mayor-says]NY1[/url] հեռուստաալիքը։
«Գիտենք, որ բացօթյա տարածքներում դաս անելն արդյունավետ գաղափար է։ Այդ կերպ շատ հնարավորություններ են բացվում մեր առաջ»,-նշել է քաղաքապետը։
Նշվում է, որ առաջիկա օրերին Նյու Յորքի դպրոցների ղեկավարությունը պետք է քաղաքի կրթության վարչությանը բացօթյա տարածքներում դասերի կազմակերպման ծրագիր ներկայացնի, որում պետք է նշվեն այն փողոցները, այգիները և մարզահրապարակները, որտեղ հնարավոր կլինի անվտանգ ժամանակ անցկացնել։
Ավելի վաղ քաղաքապետարանն առանձին շրջաններում դպրոցական պարապմունքների ընթացքում երթևեկությունը կանգնեցնելու հնարավորությունն էր քննարկել, սակայն քաղաքապետը հրաժարվել էր այդ գաղափարից՝ եղանակային պայմանների պատճառով։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 897 093 դեպք, որից 3 173 387-ն ապաքինվել է, մահացել է 180 825 մարդ։
Նմանատիպ նյութեր
4376 դիտում
12:05 20-01-2017
Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը
3203 դիտում
10:42 04-10-2018
Նյու Յորքի քաղաքապետը խոստացել է Թրամփից բռնագանձել բոլոր չվճարված հարկերը
Այս բաժնից
1375 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1189 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1615 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է