1644 դիտում
20:01 26-08-2020
Իսրայելը հերքել է սահմանների բացումը օտարերկրացի զբոսաշրջիկների համար
Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի տեսակետից որոշ անվտանգ երկրներից զբոսաշրջիկների` Իսրայել մուտքի թույլտվության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հաղորդում է Interfax-ը։
Վերջին օրերին ռուսական մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություններ են հայտնվել, այսպես կոչված, «կանաչ» երկրներից Իսրայել զբոսաշրջիկների մուտքի թույլտվության վերաբերյալ, մասնավորապես՝ Ավստրիան, Իտալիան, Էստոնիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Դանիան, Հունգարիան, Հունաստանը, Լատվիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Կանադան, Ռուանդան, Հորդանանը, Հոնկոնգը և Նոր Զելանադիան:
«Իսրայելի ազգաբնակչության և միգրացիայի վարչությունը հրապարակել են այն երկրների նորացված ցուցակը, որտեղ առնվազն 14 օր գտնվելուց հետո չի գործելու Իսրայել ժամանելուց հետո պարտադիր կարանտինի մասին պահանջը, բայց խոսքը ոչ թե զբոսաշրջիկների, այլ հայրենիք վերադարձող Իսրայելի քաղաքացիների, ինչպես նաև առանձին կատեգորիաների օտարերկրացիների մասին է»,-նշել է ՌԴ-ում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրեն, ՌԴ-ում Իսրայել պետության դեսպանության խորհրդական Վլադիմիր Շկլյարը:
Նմանատիպ նյութեր
3213 դիտում
11:18 29-02-2020
Օտարերկրացի զբոսաշրջիկների 2019-ի թիվն ուռճացված է առնվազն մոտ 600,000-ով. Արա Գալոյան
1985 դիտում
15:48 17-01-2022
Առանց նախապայմանների սահմանների բացումը բխում է Հայաստանի շահերից. Արշակյան
Այս բաժնից
1363 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1174 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1606 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է