1657 դիտում
19:59 27-08-2020
Եթե Միխեիլ Սաակաշվիլին գա Վրաստան, հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն․ Թեա Ցուլուկիանի
Վրաստանի իշխանություններն ուրախ են երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու որոշման համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Գրում է [url=https://ria.ru/20200827/saakashvili-1576386529.html]ria.ru[/url]-ն։
«Իհարկե, մենք ողջունում ենք, եթե Միխեիլ Սաակաշվիլին իր մեջ ուժ գտնի և գա Վրաստան, հենց սահմանին նրան սպասվում է ձերբակալություն և, իհարկե, վրացական բանտ, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ, և նրա գործով մի շարք մեղադրական դատավճիռներ են կայացվել»,- ասել է վրաց նախարարը տեղի հեռուստատեսությամբ:
Սաակաշվիլին, որը զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, այսօր ավելի վաղ հայտարարել էր Վրաստան վերադառնալու մտադրության մասին: Նա բազմիցս մեկնաբանել է գալիք խորհրդարանական ընտրությունները և հայտարարություններ արել երկրի գործող ղեկավարության անօրինականության մասին:
Այդ հայտարարությունների պատճառով Վրաստանը հետ է կանչել իր դեսպանին Կիևից: Թբիլիսին նման արտահայտությունները համարել է միջամտություն երկրի ներքին գործերին:
Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, երբ նրա դեմ մի քանի քրեական գործեր էին հարուցվել, որոնցից մի քանիսով վերջինս հեռակա կարգով ազատազրկման է դատապարտվել:
Նմանատիպ նյութեր
1977 դիտում
16:00 21-04-2014
Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 27-ին կայցելի Ադրբեջան
4615 դիտում
23:46 02-09-2014
Հունաստանի սահմանապահները նավ են կանգնեցրել, որում գտնվել է Միխեիլ Սաակաշվիլին
2597 դիտում
22:12 12-10-2015
Միխեիլ Սաակաշվիլին ապակե պատերով գրասենյակ է բացել Օդեսայում
Այս բաժնից
1363 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1174 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1606 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է