1658 դիտում
22:25 27-08-2020
Արցախի նախագահը ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին։ Տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Համավարակի պայմաններում հանրապետության կրթօջախներում դասապրոցեսի կազմակերպման հնարավորությունները և դրա հետ կապված խնդիրները ներկայացրել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱՀ պարետատան և առողջապահության նախարարության հետ համակարգված աշխատանքների արդյունքում այս ուղղությամբ մշակվել են համապատասխան սկզբունքներ և մեթոդական հանձնարարականներ ուսումնական հաստատությունների համար։
Քննարկումների արդյունքում որոշվել է, որ նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում դիմակ կրելը կլինի ցանկալի, բայց ոչ պարտադիր։ Սակայն բոլոր կրթօջախներում կիրականացվեն ամենօրյա ջերմաչափում և ախտահանման աշխատանքներ։
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ համավարակի դեմ պայքարը օրվա հրամայական է, սակայն նույնչափ հրատապ է կրթական համակարգի անխափան աշխատանքի ապահովման խնդիրը։ Երկրի նախագահի խոսքով՝ համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել, այդ իսկ պատճառով նոր ուսումնական տարում հանրապետության ցանկացած կրթական հաստատությունում համավարակի նոր օջախի հայտնաբերման դեպքում կկիրառվեն խստագույն միջոցներ՝ վարակի տարածումը կանխելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ, չնայած հանրակրթական դպրոցներում դասապրոցեսը նախատեսված է սկսել սեպտեմբերի 14-ին, սեպտեմբերի 1-ին բոլոր առաջին դասարանցիները խորհրդանշական ձևաչափում դպրոց կհաճախեն:
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
18:35 24-01-2014
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերին
1095 դիտում
15:40 11-09-2014
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության զարգացման հարցերին
Այս բաժնից
955 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1216 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1120 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել