ԵՄ-ն կսահմանի պատժամիջոցներ Թուրքիայի դեմ
Եվրամիությունը կարագացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները մշակելու գործընթացը Միջերկրական ծովի արևելյան մասում հորատման ապօրինի գործունեության պատճառով, ինչպես նաև կնախապատրասի լրացուցիչ միջոցառումներ Անկարայի նկատմամբ մինչև սեպտեմբերի 24-ն այն դեպքում, եթե առաջընթաց չգրանցվի թուրքական կողմից, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը, հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9315843]tass[/url].ru-ն։
«Պարզ է, որ ԵՄ-ն հիասթափված է Թուրքիայի վարքով, ուստի խնդրում է աշխատանքային խմբերին արագացնել աշխատանքները պատժամիջոցները սահմանելու շուրջ Կիպրոսի կողմից առաջարկված անձանց նկատմամբ ապօրինի հորատման աշխատանքների պատճառով։ Մենք նաև պայմանավորվել ենք, որ առաջընթացի բացակայության դեպքում կարող ենք գործարկել նոր պատժամիջոցներ, որոնք կքննարկվեն սեպտեմբերի 24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է նա։
Եվրամիությունը նաև կդիտարկի իր նավահանգիստներում ապօրինի հորատման գործունեություն ծավալող թուրքական նավերի մուտքն արգելելու հնարավորությունը։