3190 դիտում
14:32 29-08-2020
Բելառուսում Ռուսաստանի միջամտությունը ողջունելի չէ․ Մակրոն
Ֆրանսիան զգուշացնում է` եթե Ռուսաստանը միջամտի բելառուսական ճգնաժամին, դա կդառնա հնարավոր սցենարներից վատթարագույնը: Գրում է [url=https://www.reuters.com/article/uk-france-macron-belarus-idUKKBN25O2I7]Reurters[/url]-ը։
Ըստ նախագահ Էմանյուել Մակրոնի, ինքն այդ մասին ասել է նաև նախագահ Պուտինին` ընդգծելով, որ Եվրամիությունը դեմ է ցանկացած, այդ թվում` ոստիկանական ուժերի միջամտությանը:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով ոստիկանական ուժեր է կազմավորել, որը գործի կդրվի Բելառուսում, երբ «իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից»:
Լուկաշենկոյի իշխանավարման դեմ բողոքի ցույցերը 3-րդ շաբաթն է չեն դադարում։ Երեկ Լուկաշենկոն հայտարարել է, թե ինքն ու Պուտինը համաձայնել են միավորել ռուս-բելառուսական զորքերը` արևմտյան հնարավոր վտանգների դեպքում:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է` ո՛չ ինքը, ո՛չ Գերմանիայի կանցլերը չեն ուզում, որ Բելառուսում կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկարինայում` 2014-ին, երբ նախագահի դեմ բազմահազարանոց ցույցերից հետո Կրեմլը զորք էր մտցրել հարևան երկիր և բռնազավթել Ղրիմը:
Մակրոնի խոսքով, Լուկաշենկոն հրաժարվել է ԵԱՀԿ-ի միջնորդությամբ բանակցել ընդդիմախոսների հետ, սակայն, Արևմուտքը կշարունակի ջանքերն այս ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1643 դիտում
15:19 26-01-2014
Ուկրաինայի պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ զինված ուժերի միջամտությունը Մայդանում բացառվում է
936 դիտում
15:59 04-12-2014
Սառեցված հակամարտությունները շարունակում են պահանջել ԵԱՀԿ-ի միջամտությունը. Լամբերտո Զանիեր
1314 դիտում
11:10 09-04-2015
ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանի միջամտությունը Եմենի գործերին. Ջոն Քերրի
Այս բաժնից
1363 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1174 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1606 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է