211652_close_icon
views-count2005 դիտում article-date 14:53 31-08-2020

Նեթանյահուն հայտարարել է, որ առաջիկայում արաբական և մահմեդական առաջնորդների հետ դռնփակ հանդիպումներ է ունենալու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ կնքած պատմական համաձայնագրից հետո, «արաբական և մահմեդական առաջնորդների հետ ևս մի քանի դռնփակ հանդիպումներ կանցկացվեն՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով», գրում է [url=https://www.foxnews.com/world/netanyahu-secret-talks-arab-nations-uae-agreement?fbclid=IwAR1MrSJRB20yILuTXpM5DbjDTD7dIZcoWhDGPCUl1Ealo3e24EpdMUYNgbE]Fox News[/url]-ը։ Այս մեկնաբանությունը հետևել է ԱՄԷ-ի նախագահ Շեյխ Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի պաշտոնական հրամանագրին, որի համաձայն օրերս չեղարկվել է Իսրայելի տնտեսական բոյկոտը և դրա հետ կապված պատժամիջոցների մասին 1972թ. թիվ 15 օրենքը։ Հրամանագրի համաձայն՝ այժմ ԱՄԷ-ում ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին թույլատրված է առևտրային և ֆինանսական գործարքներ կնքել իսրայելական ընկերությունների հետ, Իսրայելը կարող է ԱՄԷ ներմուծել ցանկացած ապրանք և առևտուր անել արաբական երկրի տարածքում: Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄԷ-ի որոշումը դռներ է բացում «Մերձավոր Արևելքի երկու առավել զարգացած տնտեսությունների միջև անխափան առևտրի, զբոսաշրջության, ներդրումների համար» և շնորհակալություն է հայտնել Թրամփի վարչակազմին այդ պատմական գործարքում նրանց աջակցության համար: «Մենք չէինք կարողանա այդ պատմական խաղաղությունը կնքել Էմիրությունների և այլ երկրների հետ՝ առանց Միացյալ Նահանգների՝ մեր մեծ ու հավատարիմ բարեկամի հսկայական աջակցության», - ասել է Նեթանյահուն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Իսրայելը, որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ:

Նմանատիպ նյութեր