1067 դիտում
10:49 01-09-2020
Արցախի նախագահը Գիտելիքի օրվա առթիվ ուղերձ է հղել:
Արայիկ Հարությունյանը Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Այն ներկայացնում ենք ստորև.
«Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ
Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Այս տարի այն առանձնահատուկ է նաև նրանով, որ երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության և դաստիարակության գործում անչափ կարևոր է կենդանի շփումը: Նաև դրանով պայմանավորված՝ կայացվեց դպրոցներում և բուհերում դասապրոցեսը վերսկսելու համարձակ որոշումը: Դա մեզ հաջողվել է ծանր ու դժվարին աշխատանքի արդյունքում, սակայն պետք է նշեմ, որ ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ, և խնդրանքս է հետևողականորեն պահպանել սահմանված բոլոր կանոնները:
Ուսումնական տարին նշանավորվում է նաև մեկ այլ կարևոր ձեռքբերմամբ: Կյանքի ենք կոչում իմ ղեկավարած քաղաքական դաշինքի առաջ քաշած նախընտրական ծրագրի՝ բուհական կրթությունն անվճար դարձնելու հիմնադրույթը: Սրանով մենք հետապնդում ենք ոչ միայն սոցիալական խնդիր լուծելու նպատակ, այլև տալիս ենք մեկնարկը որակյալ կրթություն ապահովելու և ապագա լավագույն մասնագետներին վերհանելու պետական նոր քաղաքականության:
Զարգացող Արցախի հիմնասյունը վաղվա մրցունակ և գիտելիքահեն սերունդն է, որն այսօր ձևավորման ճանապարհին է՝ դպրոցում և բուհում: Ուրեմն՝ կոչս որպես հորդո՛ր ընդունեք. բարեկեցիկ ապագա կերտելու մեր համընդհանուր ջանքերը պետք է յուրաքանչյուրիս անհատական ներդրումի հավաքականությունը դառնան:
Բարի՜ ընթացք և նոր ձեռքբերումներ նոր ուսումնականում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս...
Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on 2020 թ. օգոստոսի 31, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
2056 դիտում
12:05 01-09-2018
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
3953 դիտում
12:35 01-09-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
1864 դիտում
16:33 01-09-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Այս բաժնից
1342 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1150 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1585 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է