1500 դիտում
16:20 01-09-2020
Ճապոնիայի ԱԳ նախկին նախարար Կիսիդան մտադիր է գլխավորել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը
Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան, որն այժմ զբաղեցնում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավարի պաշտոնը, պաշտոնապես հայտարարել է կուսակցության ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ: Հաղորդել է «[url=https://english.kyodonews.net/news/2020/09/8fd68f555936-urgent-suga-to-formally-declare-wed-intention-to-run-for-pm-post.html]Կիոդո[/url]» գործակալությունը:
«Ցանկանում եմ իմ թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի ընտրություններում: Ցանկանում եմ իմ ողջ ուժերը ներդնել երկրի համար, ժողովրդի համար»,- ասել Է Կիսիդան՝ ելույթ ունենալով իր խմբակցության նիստում:
Ինչպես սպասվում է, սեպտեմբերի 1-ին պաշտոնապես իր թեկնածությունը կառաջադրի նաև պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան: Հասարակական կարծիքի տարբեր հարցումների համաձայն, նա, ինչպես նաև պաշտպանության նախարարը՝ արտաքին գործերի նախկին նախարար Տարո Կոնոն, առավել մեծ ժողովրդականություն վայելող դեմքերն են հայրենակիցների շրջանում:
Միևնույն ժամանակ ԼԴԿ-ի 3 ազդեցիկ խմբակցությունները, որոնցից մեկն ամենաբազմանդամն է, հայտարարել են նախարարների կաբինետի ներկայիս գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգիին՝ պաշտոնից հեռացող վարչապետ Սինձո Աբեի աջ ձեռքին, աջակցելու մասին: Ինչպես սպասվում է, նա իր առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարի սեպտեմբերի 2-ին:
Վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 28-ին պաշտոնապես հայտարարել էր առողջական վիճակի պատճառով պաշտոնից հեռանալու մասին: Նրան ախտորոշել են խոցային կոլիտ՝ հաստ աղիի լորձաթաղանթի խրոնիկական բորբոքում, որն ուղեկցվում է սաստիկ ցավերով: Այդ հիվանդությունը նրա պաշտոնաթողության պատճառն էր դարձել նաև 2007 թվականին՝ առաջին ժամկետով վարչապետ ընտրվելուց 1 տարի անց:
Նմանատիպ նյութեր
6667 դիտում
09:46 04-10-2021
Ճապոնիայի վարչապետ է ընտրվել Ֆումիո Կիսիդան
996 դիտում
13:26 12-08-2022
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը եւ Հայոց ցեղասպանությունը․ Դավիթ Բաբայան
886 դիտում
13:59 21-05-2023
Բայդենն ու Կիսիդան աննախադեպ այց են կատարել Հիրոսիմայի հուշահամալիր
Այս բաժնից
478 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
508 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1114 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN