1909 դիտում
13:16 02-09-2020
Կամբոջայում մահացել է «Կարմիր կխմերների» ռեժիմի պարագլուխներից մեկը, որի գլխավորությամբ 14 հազար մարդ է սպանվել
Կամբոջայում մահացել է 1975-1979 թվականներին իշխող «Կարմիր կխմերներ» ռեժիմի օրոք գործող բանտի նախկին պետ Կանգ Կեկ Իեուն, որի գլխավորությամբ մահապատժի են ենթարկվել հազարավոր մարդիկ, գրում է [url=https://edition.cnn.com/2020/09/02/asia/khmer-rouge-duch-cambodia-death-intl-hnk/index.html]CNN[/url]-ը։
Իեուն, որը հայտնի է ընկեր Դուչ մականվամբ, մահացել է 77 տարեկանում՝ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենի հիվանդանոցում։
Դուչը Կամբոջայի նախկին առաջնորդ Փոլ Փոթի բռնապետական կոմունիստական ռեժիմի օրոք ղեկավարել է Պնոմպենում գտնվող Ս-21 բանտը, որտեղ խոշտանգումների զոհ է դարձել առնվազն 14 հազար մարդ:
Դուչը «Կարմիր կխմերների» առաջին պարագլուխներից էր, որը 2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ դատապարտվել էր ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և 1949 թվականի Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտումների համար: 2012-ին նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել։
Նա դատարում իրեն մեղավոր էր ճանաչել իր հանցագործությունների համար և ներողություն խնդրել զոհերի ընտանիքներից։
«Կարմիր կխմերների» ռեժիմի պայմաններում Կամբոջայի բնակչության գրեթե մեկ քառորդը մահացել է մահապատիժներից, հիվանդություններից, սովից և հարկադիր աշխատանքից։
Նմանատիպ նյութեր
1061 դիտում
11:27 06-03-2015
Սիրիայում սպանվել է «Ալ Ղաիդայի» պարագլուխներից մեկը
865 դիտում
12:00 08-05-2015
Եմենում սպանվել է «Ալ Ղաիդայի» պարագլուխներից մեկը
1118 դիտում
14:37 19-05-2015
Կամբոջայում ավտոբուսի և ֆուրգոնի բախման զոհ է դարձել 16 մարդ
Այս բաժնից
1003 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
649 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
673 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին