1726 դիտում
16:01 03-09-2020
Ավարտվել է ոռոգման համակարգերի արդիականացման երկու խոշոր ծրագիր․ տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ. ՀՏԶՀ
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացրել է Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի և Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ենթածրագրերը։
Մխչյանում մասնավորապես կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 1370մ երկարությամբ ապակեմանրաթելային խողովակաշար։ Կառույցի շահագործմամբ ինքնահոս եղանակով Մխչյանի հեռացնող ջրանցք կտեղափոխվի 690լ/վրկ ելքով դոտացիոն ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 1․7 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 65 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 125.1 մլն.դրամ։
Մյուս՝ Բարձրունու ինքնահոս ոռոգման համակարգի արդիականացման ենթածրագրով կառուցվել է ջրընդունիչ կառուցվածք և մոնտաժվել է 4960մ երկարությամբ պոլիէթիլային խողովակաշար. արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 100 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 54,6լ/վրկ. ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,35 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 16 մլն.դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 88.9 մլն․դրամ ։
Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող` ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել 7 ենթածրագիր, ընդհանուր ներդրումը կազմում է 50 միլիոն դոլար։ Ծրագրի ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
Նմանատիպ նյութեր
1676 դիտում
18:10 03-09-2020
Ավարտվել է ոռոգման համակարգերի արդիականացման երկու խոշոր ծրագիր․ տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2394 դիտում
22:18 24-12-2020
Չորս մարզերում և Երևանում կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ
3455 դիտում
17:14 27-07-2020
Ոռոգման համակարգերի արդիականացում՝ 50 միլիոն դոլարով. ՀՏԶՀ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»