211652_close_icon
views-count3655 դիտում article-date 23:45 05-09-2020

Արծվիկ Մինասյան. Այն, ինչ կատարվեց Հայաստանի օրենսդիր մարմնում, խայտառակություն էր

Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Այն, ինչ կատարվեց Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում, խայտառակություն էր: Սուպեր արագությամբ քննարկվեց և ընդունվեց երկրում կարանտինի ռեժիմ ներդնելու վերաբերյալ 7 օրենքների փաթեթը, որը թերևս կարող էր բնութագրական լինել ստրկատիրական հասարակարգին: Մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումները ոչ միայն բնական չեն, այլև ոչ բանական՝ բնորոշ միայն այնպիսի իշխանության, որի ուշքն ու միտքը ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու անհագ ցանկությունն է: Քաղաքացուն վերածել հպատակի և դա իրականացնել այսքան բացահայտ, ակնառու ցինիզմի դրսևորում է: Թեև չպետք է զարմանայի մի իշխանության վարքագծի վրա, որը կարող է կես օրում ապօրինի ձևով փոփոխել երկրի Մայր օրենքը, սակայն ընդունված օրենսդրական փաթեթի քննարկումները տվեցին նաև այդ առիթը և վերջնականապես ձևավորեցին համոզում իմ մեջ՝ օր առաջ պետք է ազատվել ազգային արժեքները ոտնահարող, դրանք ծաղրուծանակի ենթարկող, պետական ինստիտուտները ոչնչացնող, մարդու հիմնական իրավունքները ոտքի տակ տված այս վարչախմբից: Այս հրապարակմամբ ավելորդ եմ համարում անդրադառնալ օրենսդրական փաթեթի իրավական բազմաթիվ անհեթեթություններին: Իրենց հայտարարած «հպարտ քաղաքացին» իր մաշկի վրա դրանք պետք է զգա ու նոր ըմբռնի վարչակազմի չարիք լինելու էությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր