1243 դիտում
09:56 07-09-2020
Ջոնսոնը նշել է ԵՄ-ի հետ Բրեքզիթի շուրջ առևտրային գործարքի կնքման վերջնաժամկետը
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Բրեքզիթի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից) առևտրային գործարքի շուրջ համաձայնության կարող են գալ մինչև հոկտեմբերի 15-ը, հակառակ դեպքում՝ համաձայնագիրը չի կնքվի և կհաջորդի կողմերի միջև առևտրային հարաբերությունների կոշտ սցենարը: Այս մասին ասված է Լոնդոնի և Բրյուսելի բանակցությունների եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունում, գրում է [url=https://www.bbc.com/news/uk-politics-54051933]BBC[/url]-ն։
«Եթե մինչ այդ չկարողանանք պայմանավորվածություն ձեռք բերել, ապա ես չեմ կարծում, որ մեր միջև կլինի ազատ առևտրի համաձայնագիր, և մենք պետք է ընդունենք դա և առաջ շարժվենք», - նշել է Ջոնսոնը:
Համաձայնագրի բացակայության դեպքում ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի առևտրային հարաբերությունները կշարունակվեն 2021 թվականի հունվարի 1-ից՝ ԵՄ-ի և Ավստրալիայի միջև գործող համաձայնագրի տեսակին համապատասխան:
Ջոնսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության գերակայությունը սեփական օրենքների և կանոնների վերահսկումն է. «Մենք ազատ կլինենք առևտրային գործարքներ կնքել աշխարհի բոլոր երկրների հետ և արդյունքում կբարգավաճենք»։
Միաժամանակ, Բրիտանիան չի հրաժարվում ԵՄ-ի հետ համագործակցության քննարկումը շարունակել նաև բանակցությունների ձախողումից հետո:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս է եկել հունվարի 31-ին։ Մինչև այս տարվա վերջ կտևի անցումային շրջանը, որի ընթացքում կողմերը փորձում են պայմանավորվել իրենց ապագա հարաբերությունների մոդելի շուրջ։ Այդ ընթացքում երկրի նկատմամբ շարունակում են կիրառվել ԵՄ կանոնները, սակայն Մեծ Բրիտանիան չի մասնակցում Միության որոշումների կայացման գործընթացին, բայց շարունակում է ներդրումներ կատարել ԵՄ ընդհանուր բյուջեում։
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
10:44 25-02-2014
ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Իրանի և Իրաքի միջև զենքի մատակարարման մասին գործարքի կնքման առնչությամբ
1791 դիտում
14:39 20-01-2021
Ռոհանին նշել է Իրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունների կատարման պայմանը
1259 դիտում
14:02 22-12-2020
Ջոնսոնը հրաժարվել է ԵՄ-ի հետ Brexit-ի շուրջ բանակցությունները շարունակել 2021 թվականին
Այս բաժնից
1312 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1117 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1555 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է