2118 դիտում
14:55 07-09-2020
Հունաստանը 2 շաբաթով բացում Է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար
Հունաստանը երկուշաբթի օրվանից երկու շաբաթով՝ սեպտեմբերի 7-ից մինչև 21-ը, բացում է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար: Առայժմ թույլատրված է շաբաթը մինչև 500 մարդ ընդունել: Գրում է [url=https://ria.ru/20200907/gretsiya-1576852652.html]ria.ru[/url]-ն։
Ռուսաստանցիները կկարողանան մուտք գործել բացառապես օդային ճանապարհով՝ Աթենքի, Սալոնիկի և Հելակլիոնի օդանավակայանների միջոցով:
Նրանք իրենց հետ պետք է ունենան ՊՇՌ մեթոդով COVID-19-ի լաբորատոր բացասական թեստ, որը վերցրել են Հունաստան ժամանելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ, անգլերեն լեզվով տեղեկանք՝ նշված բոլոր տվյալներով:
Ավիաընկերությունը պարտավոր է այդ տեղեկանքն ստուգել ինքնաթիռ նստելուց առաջ, իսկ դրա բացակայության դեպքում արգելել մուտքը, այլապես նրանք պետք է ուղևորին հայրենիք վերադարձնեն իրենց հաշվին: Նաև ժամանողների մոտ պետք է լինի հյուրանոցի վաուչեր կամ փաստաթղթեր, որտեղ նշված են երկրում նրանց ժամանակավոր բնակության վայրերը:
Ռուսաստանի քաղաքացիները ժամանելուց մեկ օր առաջ պետք է լրացնեն PLF (Passenger Locator Form) էլեկտրոնային ձևը՝ նշելով իրենց շփման տվյալները Հունաստանում:
Հուլիսի 1-ից Հունաստանի օդանավակայմաններն սկսել էին չվերթներ ընդունել արտասահմանից, սակայն Ռուսաստանը չէր մտել այն երկրների ցուցակի մեջ, որտեղից թույլատրված էր մուտքը: Սահմանները բացելու պլանները բազմաթիվ հարցեր են առաջացրել, սակայն հանրապետության զբոսաշրջության նախարարությունում պարզաբանումներ ստանալ չի հաջողվել:
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
10:09 22-09-2015
Կոլումբիան և Վենեսուելան կրկին բացում են սահմանը
1759 դիտում
22:14 26-03-2014
Իտալիան, Հունաստանը, ԱՄՆ-ն որոշել են պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ. տեսանյութ
Այս բաժնից
1312 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1117 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1555 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է