1720 դիտում
14:18 17-09-2020
Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը կհասնի Կոտայքի մարզի 5 համայնքներ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում:
Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագիրի շրջանակներում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով շինարարական աշխատանքները ամբողջական ծավալով չեն իրականացվել: Անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերն և փորձաքննությունը արդեն պատրաստ են։
Պապիկյանը նշեց, որ այս նախագծի գումարը կազմում 152 մլն դրամ:
Նշենք, որ Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից և 2015-2018 թվականներին իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:
«Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված աշխատանքների իրականացում» նախագածի կատարման համար հիմք է հանդիսացել «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից նախկինում մշակված նախագիծը, նախագծման ելակետային տվյալները, ջրատնտեսական հաշվարկները, ինժեներա-երկրաբանական, հիդրոլոգիական և կլիմայական պայմանները, սեյսմիկ գոտիավորման տվյալները, այլ վերլուծական ուսումնասիրություններ, հաշվարկներ:
Չավարտված աշխատանքների կազմում ներառվել է նաև գլխամասի ջրընդունիչ կառուցվածքի վերակառուցման նախագիծը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի ոլորտներում վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ կայացած խորհրդակցությանը (NՓՎ/29-2019 արձանագրություն) հանձնարարվել էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված շինարարական աշխատանքների իրականացման հարցում:
Սույն որոշման նախագծով պահանջվող գումարը կվերաբաշխվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից:Ոռոգման ջրագծի կառուցման շնորհիվ ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական եղանակը կփոխարինվի ինքնահոս եղանակով:
«Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքներնավարտելու և շահագործման արդյունքում կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:
Նմանատիպ նյութեր
2850 դիտում
14:36 07-06-2017
Վեդի. «Ջերմանիսի» ջուրը տեղ կհասնի անկորուստ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3268 դիտում
15:47 04-08-2020
Խմելու ջուրը կհասնի Նիգավանի և Սարիգյուղի 480 ընտանիքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
511 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
1006 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
772 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ