2937 դիտում
23:40 07-09-2020
Արցախի նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Թվիթեր»-ի իր էջում իր ցավակցությունն է հայտնել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի մահվան առիթով:
Հարությունյանը գրել է. «Ցավով տեղեկացա չեխ փաստաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին, ով Արցախյան ազատամարտի տարիներին տեղում էր, հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն տրամադրում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր միջազգային հարթակներում: Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ»:
Արցախի նախագահն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Մազալովայի ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը:
Նմանատիպ նյութեր
4800 դիտում
22:13 28-08-2021
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել լրագրող Կարմեն Դավթյանի մահվան կապակցությամբ
1306 դիտում
13:43 17-06-2015
Նախագահը ցավակցություն է հայտնել Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ
3903 դիտում
19:55 22-09-2015
Նախագահը ցավակցություն է հայտնել Արմեն Մովսիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ
Այս բաժնից
631 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
673 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի
553 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել