211652_close_icon

ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էին կազմակերպել

views-count2290 դիտում article-date 13:02 11-03-2025
«Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական մթնոլորտ էր։

ՆԳ նախարարության հետ համագործակցության շրջանակում տարբեր ձևաչափերով միջոցառումները գեղեցիկ ավանդույթ են դարձել։

Հերթական միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան: ՆԳ նախարարության Ոստիկանության զորքերի
երգչախումբը և տնտեսական վարչության մշակույթի բաժինը բարեգործական կենտրոնի շահառուների համար
կազմակերպել էին տոնական միջոցառում:

Ներկա էին տարեցներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք։

Ուրախ ու ջերմ մթնոլորտը, երգն ու պարը բարեգործականի շահառուներին հնարավորություն տվեցին մոռանալ առօրյա դժվարություններն ու վայելել տոնական տրամադրությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր