1790 դիտում
11:22 08-09-2020
Ես ընդունել եմ ընդդիմության՝ Վրաստանի վարչապետ դառնալու առաջարկը. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է վրացական ընդդիմության՝ երկրի վարչապետ դառնալու առաջարկը: Այս մասին Սաակաշվիլին [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/posts/3592382180792137]տեղեկացրել է[/url] Ֆեյսբուքի էջում:
«Ես ընդունել եմ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո Վրաստանի վարչապետ դառնալու մասին վրացական միասնական ընդդիմության առաջարկը: Հարցն այն է, որ հիմա խորհրդարանական ընտրություններ են անցկացվում ոչ թե Ուկրաինայում, այլ Վրաստանում: Բնականաբար, ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին ճգնաժամից դուրս գալու գործում: Ուստի՝ ես հայտարարեցի, որ համաձայն եմ լինել անցումային վարչապետ ոչ թե ամբողջ ժամկետով, այլ կայունացման ժամանակահատվածով, մինչև որ կարողանանք հաղթահարել խորը ճգնաժամը, որում այժմ գտնվում է Վրաստանը»,-գրել է Սաակաշվիլին:
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն ակնարկել է, որ դեռևս չի պատրաստվում վերադառնալ Վրաստան:
«Դեռևս գտնվում եմ Ուկրաինայում և կատարում եմ Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի իմ լիազորությունները: Մենք պատրաստվում ենք Ազգային Ռադայի հերթական նիստին, որում շատ կարևոր օրակարգ ունենք: Մենք նիստին կառաջարկենք ընդերքի օգտագործման, էլեկտրական միացումների, դատական համակարգի բարեփոխումների և պետական ճարտարապետաշինարարական վերահսկողության ոլորտի բարեփոխումների համապարփակ ծրագիր: Բացի այդ, շուտով խորհրդարանը կքննարկի մեր կողմից ավելի վաղ առաջարկված մաքսային բարեփոխումները, ելքային կապիտալի հարկը և սեփականաշնորհման բարեփոխումները: Ես շարունակում եմ այցեր կատարել Ուկրաինայում և աշխատել սովորական ռեժիմով: Ինձ համար Ուկրաինայի ու Վրաստանի ճակատագրերը անբաժան են: Ես ընտրություն չեմ կատարում երկու երկրների միջև, իմ պայքարը շարունակվում է և այստեղ, և այնտեղ»,- ավելացրել է Սաակաշվիլին:
Նմանատիպ նյութեր
8229 դիտում
10:05 01-05-2018
Բիլ Գեյթսը չի ընդունել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը դառնալու առաջարկը
1609 դիտում
10:29 23-09-2021
Ընդդիմության առաջարկը խլել են․ «Հրապարակ»
Այս բաժնից
880 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
841 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
802 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով