211652_close_icon
views-count1736 դիտում article-date 11:49 08-09-2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, առողջացել է 7 մարդ

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք: Վարակակիրը Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում հաստատված օջախի շփման շրջանակից է և գտնվում էր մեկուսացման մեջ: Առողջացել է 7 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 316 մարդու մոտ, որից 277-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 37, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի: [img]https://st0.shamshyan.com/editor/0661929001599549661740023.jpg[/img] Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 190 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12371 փորձանմուշի հետազոտություն:

Նմանատիպ նյութեր