1875 դիտում
15:58 08-09-2020
Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ընդդիմադիր գործիչների նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն առանձին քրեական գործ է հարուցել Օրդուխան Բաբիրովի, Գուրբան Մամեդովի, Օրխան Աղաևի, Ռաֆայել Պիրիևի, Թուրալ Սադիգլիի և Սուլեյման Սուլեյմանլիի նկատմամբ, որոնք ժամանակավորապես բնակվում են եվրոպական մի շարք երկրներում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ անձինք նախնական դավադրության մեջ էին նախկինում ձերբակալված Էլվին Իսաևի հետ և իշխանության բռնազավթման, սահմանադրական կարգի բռնի փոփոխման, իշխանությունների ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու և անկարգությունների բացահայտ կոչեր էին անում: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «զանգվածային անկարգությունների և քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր» և «պետության դեմ բացահայտ կոչեր» հոդվածներով: Այս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նրանց նկատմամբ Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել:
Նմանատիպ նյութեր
3342 դիտում
09:13 02-10-2021
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ. «Հրապարակ»
3505 դիտում
22:00 08-08-2016
Թուրքիայի իշխանությունները հետախուզում են հայտարարել 200-ից ավելի քաղաքացիների նկատմամբ
Այս բաժնից
1318 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1126 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1561 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է