Լեհաստանի վարչապետը Տիխանովսկայային է փոխանցել Վարշավայում Բելառուսի «այլընտրանքային դեսպանատան» բանալիները
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային է փոխանցել Վարշավայում կառուցված նոր բելառուսական կենտրոնի խորհրդանշական բանալիները: Այս մասին տեղեկացնում է [url=https://apnews.com/c70e47ca9c2c3526324c89982c1bac26]Associated Press[/url]-ը:
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ Վարշավան ցանկանում է, որ «բելառուսները Լեհաստանում ունենան տուն, որպեսզի շարունակեն պայքարել փոփոխությունների համար»:
[url=https://eadaily.com/ru/news/2020/09/09/v-polshe-sozdana-alternativnaya-struktura-pravitelstva-belorussii]eadaily.com[/url] կայքի փոխանցմամբ՝ «սա, ըստ էության, Լեհաստանում Բելառուսի կառավարության այլընտրանքային կառույցի ստեղծում է»:
Նոր բելառուսական կենտրոնը բացվել է Լեհաստանի մայրաքաղաքի հեղինակավոր վայրերից մեկում` 1930-ականների վիլլայի տարածքում:
Դրանից առաջ, տարբեր ժամանակներում, այստեղ տեղակայված են եղել Թունիսի դեսպանատունն ու Ֆրանսիայի դեսպանի նստավայրը: Այժմ շենքի վրա կախված է սպիտակ-կարմիր-սպիտակ (Բելառուսի պատմական) դրոշ:
Մորավեցկին, Տիխանովսկայայի հետ այցելելով այս կենտրոն, ասել է, որ Լեհաստանը «բաց տուն է բոլոր այն բելառուսների համար, որոնք օգնության կարիք ունեն»:
Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` «Բելառուսի համար այս դժվարին պահին» աջակցություն ցուցաբերելու համար: