Բեյրութի նավահանգստի պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել
Բեյրութի նավահանգստում ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո նույն վայրում այսօր նոր հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է [url=https://english.alarabiya.net/en/News/middle-east/2020/09/10/Fire-erupts-in-Beirut-port-over-a-month-after-deadly-explosion]Al Arabiya[/url]-ն:
Պարբերականը գրում է, որ ծխի մեծ սև ամպ է բարձրացել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:
Հայտնի է դարձել, որ հրդեհը բռնկվել է նավահանգստում գտնվող նավթի ու անվադողերի պահեստում: Կրակի առաջացման պատճառներն առայժմ անհայտ են: Դեպքի վայր ժամանակ հրշեջները փորձում են մարել կրակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում հզոր պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել էր մոտ 200 մարդ, տուժել՝ ավելի քան 6500-ը: