1468 դիտում
10:13 11-09-2020
Ո՞ւմ ձեռքում կհայտնվի Ազգային արխիվը․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ «Ռուստամ Բադասյանն Ազգային արխիվի տնօրենին աշխատանքից հեռացրել է իբր պետությանը 2016-2018 թթ. հարկեր չվճարելու պատճառով։ Մինչդեռ նախարարը հարկ չի համարել անգամ ծանոթանալ իր նախորդների որոշումներին, որոնք փաստում են հետևյալը. 2016-ին կառավարությունը որոշել է, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց պետությունն ավելի ուշ է պահուստային ֆոնդից գումար հատկացրել, նրանք էլ ուշացումով կատարել իրենց պարտավորությունը։ Այսինքն՝ խոսքը բոլոր ՊՈԱԿ-ների մասին է, բայց նախարարի «ցնցող» տրամաբանությամբ, այդ կազմակերպությունների բոլոր ղեկավարները գործել են իրավական հարթությունում, բացի Վիրաբյանից։
Ուրեմն ո՞րն է միայն Վիրաբյանին հետապնդելու պատճառը։ «Իրատեսն» այս հարցն ուղղեց Ազգային արխիվի տնօրենին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։
«Ազնվորեն, որքան փորձել եմ հասկանալ, թե որն է ինձ աշխատանքից հեռացնելու պատճառը, չեմ կարողացել հասկանալ։ Միայն ասել են, թե ինձ չեն վստահում»,- ասաց Ամատունի Վիրաբյանը, իսկ դիտարկմանը, թե ո՞րն է չվստահելու հիմքը, մեր զրուցակիցը փաստեց, որ անգամ չվստահելու պատճառներն իրեն չեն ասել։
Գիտնականի փոխանցմամբ, արդեն մի քանի օր է, ինչ իր ազատման հրամանը կա, սակայն ժամանակավոր պաշտոնակատար դեռ չեն նշանակել։ Հարցին՝ գուցե վերանայե՞ն որոշումը, ի վերջո, արխիվի շուրջ 250 աշխատակից բաց նամակով դիմել է վարչապետին, Ձեզ էլ երկու ամիս է մնացել, 20 տարի արխիվը ղեկավարած Վիրաբյանը դժվարացավ պատասխանել։ «Չեմ կարող ասել, նստած սպասում եմ, թե ով է գալիս ինձ փոխարինելու, որ թղթերը հանձնեմ ու գնամ»։
Վիրավորված չէ՞ կառույցի հիմքում կանգնած, արխիվի կայացման գործում մեծ լումա ունեցող գիտնականը, որ կառավարությունն այս կերպ է իրեն ճանապարհում։ «Իհարկե, վիրավորական է,- ասաց,- հատկապես, որ երկու ամիս է մնացել իմ պաշտոնավարման ժամկետը լրանալուն։ Իրենց խնդրել եմ, որ համբերեն երկու ամիս, պատվով զիջեմ իմ տեղը, գնամ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2016 դիտում
08:49 15-12-2015
2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Ծառուկյանը կհայտնվի քաղաքական թատերաբեմում. «Իրատես de facto»
2734 դիտում
18:21 22-04-2017
Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին Ազգային արխիվը կարևոր անելիք ունի
2674 դիտում
16:10 27-10-2017
ԱՄՆ ազգային արխիվը Քենեդու սպանության վերաբերյալ մոտ 2891 փաստաթուղթ է հրապարակել
Այս բաժնից
958 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»