2700 դիտում
15:19 11-09-2020
CNN-ն անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության վերաբացմանը
CNN Travel-ն ԱՄՆ քաղաքացիների համար բաց երկրների թեմայի ներքո հիշեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար Հայաստան մուտքի կանոնները:
[url=https://armenpress.am/arm/news/1027361.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ լրատվամիջոցը ներկայացրել է երկրները, որոնք ԱՄՆ քաղաքացիների համար լիովին բաց են, երկրները, որոնք բաց են, սակայն որոշակի սահմանափակումներով և երկրները, որտեղ չեն կարող մեկնել կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով:
Հայաստանն այն երկրներից է, որտեղ ԱՄՆ քաղաքացիները կարող են մեկնել, սակայն որոշակի սահմանափակումներով: Հեռուստաընկերությունը հիշեցրել է Հայաստան մուտքի կանոնները: «Հայաստան ժամանելուն պես զբոսաշրջիկները պետք է անցնեն Covid-19 ՊՇՌ թեստ կամ 14 օր մեկուսանան: Թեստավորում անցած ուղևորները պետք է մեկուսանան՝ մինչև բացասական արդյունք ստանալը»,- նշել է CNN-ը` ակտիվ հղմամբ ներկայացնելով հայկական «Զվարթնոց» օդանավակայանի հիշեցումները երկիր մուտք գործելու կանոնների և թեստավորում իրականացնող լաբորատորիաների վերաբերյալ: Կարևոր է նաև տեղեկությունը, որ թեստավորումն արվում է անձի ինքնամեկուսացման հասցեում:
ԱՄՆ քաղաքացիների համար որոշակի սահմանափակումներով բաց են նաև Եգիպտոսը, Դուբայը, Մալդիվները, Մալթան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ: ԱՄՆ քաղաքացիներն ազատ կարող են մեկնել Ալբանիա, Բելառուս, Բրազիլիա, Մեքսիկա, Սերբիա, Թուրքիա, Հյուսիսային Մակեդոնիա, Զամբիա: Իսկ Թունիսն ու Ուկրաինան մինչև առնվազն սեպտեմբերի 28-ը փակ են ԱՄՆ քաղաքացիների համար:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են պատրաստվում վերականգնել դեպի Հայաստան կանոնավոր չվերթերը:
Նմանատիպ նյութեր
1784 դիտում
13:08 29-05-2019
Զբոսաշրջության կոմիտեն մասնակցում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նիստին
Այս բաժնից
1273 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1087 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1510 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է