1848 դիտում
13:27 13-09-2020
ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Ալեքսանդրիայի պապ Թավադրոս Երկրորդի հետ
Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Անդրադառնալով կրոնահամայնքային համագործակցությանը՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայերի և ղպտիների դարավոր կապերի շարունակական ամրապնդումը՝ խարսխված հոգևոր արժեքների և ավանդական բարեկամության վրա:
ԱԳ նախարարն ու ղպտիական եկեղեցու առաջնորդը քննարկեցին կրոնական փոքրամասնությունների հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ կարևորելով կրոնական հանդուրժողականությունն ու խաղաղ գոյակցությունը։
Այս համատեքստում զրուցակիցները ցավով արձանագրեցին կրոնական խմբերի թիրախավորումն ահաբեկչական և ծայրահեղական խմբերի կողմից՝ ընդգծելով կրոնական խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ նրանց իրավունքների երաշխավորման, հոգևոր և պատմական ժառանգության պահպանման միջոցով: Այս համատեքստում նախարարը նշեց. «Հայաստանը միջազգային տարբեր ձևաչափերի և հարթակների միջոցով աշխատում է ազգային և կրոնական խոցելի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնների բազմազանության ապահովման ուղղությամբ՝ ի նպաստ վերջիններիս ներուժի հզորացման ու ամրապնդման»:
Նախարարը բարձր գնահատեց Եգիպտոսի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը բացառիկ ներդրում է ունեցել եգիպտական պետության կայացման և զարգացման գործում:
Թավադրոս Երկրորդը կարևորեց երկու քույր՝ Ղպտի ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների կայուն փոխգործակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1085 դիտում
15:59 06-04-2015
Իսլամիստները հարձակվել են Կահիրեի ու Ալեքսանդրիայի վրա. 1 զոհ, 7 վիրավոր
6851 դիտում
17:56 12-06-2016
Հետաքրքիր փաստեր աշխարհի 7 հրաշալիքներից մեկի՝ Ալեքսանդրիայի փարոսի մասին
Այս բաժնից
1267 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1084 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1507 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է