1756 դիտում
10:01 17-09-2020
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզերում «կուսակցական կյանքը» որոշակի առումով պասիվացավ, ավելի կոնկրետ՝ գտնվում էր յուրօրինակ «թայմ աութի» փուլում։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում այս առումով մարզային կյանքն ակտիվացել է։ Ընդ որում, ակտիվ գրասենյակներ են բացում ու կուսակցաշինությամբ զբաղվում ոչ միայն ընդդիմադիր ուժերը, այլև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հատկապես խոշոր քաղաքներում ակտիվ անդամագրությամբ և կուսակցական «բանկի» ստեղծմամբ է զբաղված։
Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանությունները մարզերում փորձում են համագործակցության եզրեր գտնել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, հատկապես տարածքների գործարար շրջանակների, ինչպես նաև համայնքներում, այսպես ասած, «հարց լուծող» անձանց հետ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս կերպ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին այն հաշվարկով, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կարողանան ամրապնդել իրենց չափազանց երերուն «դիրքերը» մարզերում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6634 դիտում
10:37 08-09-2021
Իշխան Սաղաթելյանը կմեկնի մարզեր․ ընդդիմադիրները պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»
1992 դիտում
10:11 28-08-2021
ՏԻՄ ղեկավարներին համոզում են՝ ընտրություններին ՔՊ-ի հետ համագործակցել. «Փաստ»
1083 դիտում
20:09 24-07-2019
Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրման հարցը՝ ՏԻՄ-երում. կայացավ ՏԻՄ-ՔՀԿ համաժողովը
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»