Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը
Ուզբեկստանի՝ գյուղատնտեսական հարցերով փոխվարչապետ Ուկտամ Բարնոևը 56 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից:
Բարնոևը վարակվելուց հետո բուժվում էր Տաշքենդի Akfa Mediline մասնավոր կլինիկայում, այնուհետև՝ Գերմանիայի բուժհաստատություններում:
2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020թ. փետրվարը Բարնոևը Բուխարայի շրջանի ղեկավարն էր, որից հետո նշանակվել էր Ուզբեկստանի փոխվարչապետ