Մոսկվայում ձերբակալվել է Ուզբեկստանի նախկին փոխվարչապետը
Մոսկվայի հարավ-արևմտյան մասում իրավապահների կողմից ձերբակալվել է Ուզբեկստանի նախկին փոխվարչապետ Վալերի Աթաևը, հաղորդում է Moscow Post-ը:
Վերջինս մեղադրվում է իր ղեկավարման ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և բյուջեի միջոցները հափշտակելու մեջ:
Քանի որ Աթաևը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, որոշում է կայացվել նրան անմիջապես Ուզբեկստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին: Նրան ազատ են արձակել ստորագրությամբ՝ Գագարինի շրջանային դատախազություն ն ներկայանալու և անհրաժեշտ ցեւցմունքները տալու պայմանով: