211652_close_icon
views-count16080 դիտում article-date 19:26 29-09-2020

Երեկ Արցախում զոհված Հովիկ Խաչատրյանի հայրն էլ զոհվել էր Շուշիի ազատագրման օրը, Հովիկն էլ սպասում էր առաջնեկին. համայնքապետ

1990 թվականին ծնված Հովիկ Խաչատրյանը զոհված ազատամարտիկի որդի էր, հայրն էլ իր տարիքում Ոսկեպարի մարտերին է զոհվել՝ Շուշիի ազատագրման օրը: Այս մասին [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը՝ պատմելով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովիկ Խաչատրյանի մասին: Համայնքապետը նշեց, որ զոհվածի մայրը մանկավարժ է: «Հովիկը նոր էր ամուսնացել, շուտով առաջնեկը կծնվի»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ։

Նմանատիպ նյութեր