Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/]էջում [/url]գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:
Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:
Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:
Կեցցե ՛ մեր միասնությունը:
Կեցցե ՛ մեր ժողովրդի հերոսական զավակները»,- գրել է նա: