29113 դիտում
16:47 30-09-2020
Արցախյան մարտերում զոհված Շավարշ Մուրադյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող էր
Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս:
Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։
«2016թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով:
2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու համար:
Լինելով հերոս՝ նա կամավոր մեկնեց առաջնագիծ, քանի որ այս վերջին հակամարտությունը արդեն իսկ վերաճել էր պատերազմի, և շարունակեց պայքարել հանուն իր հայրենիքի:
Անգամ առաջնագծից նա շարունակում էր բարձր տրամադրությամբ ծառայել իր երկրին:
Նրա մահը հսկայական կորուստ է մեր համայնքի և երկրի համար: Մեր մտքերն ու աղոթքները Շավարշի ծնողների, ընտանիքի, ընկերների և դասընկերների հետ են:
Մենք սգում ենք երիտասարդ կյանքի այս ողբերգական կորուստը, որի ապագան խոստումնալից էր»:
Նմանատիպ նյութեր
34682 դիտում
13:12 13-10-2020
«Մենք լույս կդառնանք». Ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանը զոհվեց հայրենիքի պաշտպանության մարտերում
Այս բաժնից
1072 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1477 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1276 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը