211652_close_icon
views-count2837 դիտում article-date 10:37 01-10-2020

Ադրբեջանցի գրեթե բոլոր զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան

Հիմնականում բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։ Այս մասին «Արցախ» տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին արդեն թմրեցրած վիճակում: Սա միանշանակ ռազմական հանցագործություն է միջազգային իրավունքի տեսակետից»,-ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր