Ռոբերտ Քոչարյանը Երևան է վերադարձել. նա կարևոր հանդիպման մասին է ակնարկել. Armlur.am
Արցախից [url=https://armlur.am/1048418/?fbclid=IwAR30qjI94PnWV6vgcLnNDlGwSuPDAQaXkVt6yw48lD42ArAfCOsb8VBSQLE]ArmLur.am[/url]-ին հասած տեղեկությունների համաձայն` այս պահին Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է Երևան, որովհետև վաղը ՀՀ մայրաքաղաքում կարևոր հանդիպում ունի:
«Թե ում հետ է հանդիպելու, չկարողացանք ճշտել, սակայն մեր աղբյուրներով կփորձենք պարզել՝ ինչ է ակնարկել շատ նեղ միջավայրում՝ ասելով հանդիպում ունեմ, կվերադառնամ:
Հասկանալի է, որ հանդիպումը կապված է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների և Արցախի հարցի հնարավոր կարգավորման հետ»,– գրում է կայքը։