9440 դիտում
18:52 05-10-2020
Վարդենիսում տիրող իրավիճակը մանրամասնում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը
[url=https://armlur.am/1048363/?fbclid=IwAR2JWUaU8UaOdz1cI5ZBKmnoz2KBK0infNvNsf29x2iB0laGQGNcMUJJt5c]ArmLur.am[/url]-ը տեղեկություններ է ստանում այն մասին, որ երեկվանից Վարդենիսի քաղաքապետարանի աշխատակիցներն ինքնիրավչությամբ են զբաղված:
Բանն այն է, որ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի անունից մի խումբ մարդիկ այցելել են քաղաքի տարբեր խանութներ ու հորդորել են փակել, դադարեցնել գործունեությունը, քանի որ օդային տագնապ է սպասվում:
Ըստ բնակիչների, նույն աշխատակիցները շրջել են Վարդենիսով ու հորդորել, որ գիշերը «լույս չվառեն» բնակարաններում, լինեն ապաստարաններում եւ որ ամենատաօրինակն է՝ ավտոտնակներում կամ ավտոմեքենաների մեջ:
Բնակիչները հետեւել են քաղաքապետարանի աշխատակիցների հորդորներին ու կեսգիշերին մի հատվածը պատսպարվել է տարբեր վայրերում: Սակայն կեսգիշերին «հայտնվել» են քաղաքապետարանի ներկայացուցիչները ու հայտարարել, թե արդեն կարող են իրենց բնակարանի լույսերը վառել ու տագնապ ասվածը չի լինելու, կարիք չկա:
Ո՞րն էր նման խուճապ տարածելու իմաստը: Ինչո՞ւ են Վարդենիսի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Արամ Մելքոնյանի գլխավորությամբ ինքնագործունեություն ցուցաբերել, եթե դրա համար չի եղել ո՛չ հրահանգ, ո՛չ կանոնակարգված աշխատանք եւ ամենակարեորը՝ ո՛չ էլ անհրաժեշտություն:
Վարդենիս համայնքի ղեկավարը ArmLur.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց ստեղծված իրավիճակը. «Իրազեկում է կատարվում քաղաքացիական պաշտպանության պլանի հետ կապված»:
[url=https://armlur.am/1048363/?fbclid=IwAR2JWUaU8UaOdz1cI5ZBKmnoz2KBK0infNvNsf29x2iB0laGQGNcMUJJt5c]ArmLur.am[/url]-ը զրուցեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում.
«Հայաստանի որեւէ համայնքում, որեւէ տարածքում օդային տագնապ հայտարարված չէ, որեւէ մեկը չպետք է անհանգստանա: Եթե տագնապի անհրաժեշտություն լինի, մենք դա կհայտարարենք՝ հատուկ ծանուցելով:
Մանրամասներն՝ [url=https://armlur.am/1048363/?fbclid=IwAR2JWUaU8UaOdz1cI5ZBKmnoz2KBK0infNvNsf29x2iB0laGQGNcMUJJt5c]այստեղ [/url]
Նմանատիպ նյութեր
3399 դիտում
14:27 04-10-2018
Ֆելիքս Ցոլակյանը կնշանակվի ԱԻՆ նախարար․ Aravot.am
9459 դիտում
20:56 04-10-2018
Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ԱԻ նախարար
1260 դիտում
18:35 29-04-2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպեց «Դիմակայուն» նախաձեռնող խմբի անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ